Հայաստանն ու Իրանը զբոսաշրջության ոլորտում ունեն կայուն զարգացող դինամիկա. Պապոյան


ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը դեկտեմբերի 8-ին հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության մշակութային ժառանգության, զբոսաշրջության և ձեռարվեստի նախարարի՝ զբոսաշրջային հարցերով տեղակալ Անուշիրվան Բանդփեյի հետ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից:


 


Քննարկվել են Հայաստանի և Իրանի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության հեռանկարները, ինչպես նաև երկու երկրների միջև զբոսաշրջային հոսքերի ավելացման հնարավորությունները։ 


 


«Հայաստանը և Իրանը երկարամյա բարեկամ երկրներ են, և մեր համագործակցությունը զբոսաշրջության ոլորտում, հատկապես վերջին տարիներին, ունի կայուն զարգացող դինամիկա։ Միայն 2024 թվականին Իրանից Հայաստան այցելել է շուրջ 179 հազար զբոսաշրջիկ, իսկ 2025 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին մենք արդեն արձանագրել ենք 166 հազար այց»,- նշել է նախարարը։ 


 


Մտքեր են փոխանակվել նաև ոլորտի զարգացմանն ուղղված մի շարք այլ հարցերի շուրջ։

Դիտումների քանակ2

Leave a Comment