UWW-ն Ամոյանին ներառել է 2025-ի լավագույն ըմբիշների ցանկում

UWW-ն Ամոյանին ներառել է 2025-ի լավագույն ըմբիշների ցանկում

8 դեկտեմբերի 2025 – 15:59 AMT

PanARMENIAN.Net – Փարիզի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի կրկնակի և Եվրոպայի քառակի չեմպիոն Մալխաս Ամոյանն ընդգրկվել է Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի (UWW) կազմած 2025 թվականի լավագույն հունահռոմեական ոճի ըմբիշների ցանկում։

UWW-ն քվեարկություն է սկսել, որի միջոցով ընտրելու են տարվա լավագույն մարզիկին։ Նրա մրցակիցները ցուցակում հիմնականում Իրանի ներկայացուցիչներն են՝ Մոհամադհադի Սարավին (97 կգ), Հոլամրեզա Ֆարոհին (82 կգ), Սաիդ Էսմաիլին (67 կգ), ինչպես նաև Ուզբեկստանից Այժան Խալմախանովը (63 կգ)։

2025 թվականին Ամոյանը դարձել է աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, հաղթել է Վարշավայում կայացած հեղինակավոր Poland Open մրցաշարում։

Leave a Comment