Ռյուտեն այսօր կընդունի Զելենսկուն – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online

ՆԱՏՕ-ի մամուլի ծառայությունը հաստատել է, որ Վլադիմիր Զելենսկին երկուշաբթի՝ դեկտեմբերի 8-ին, Բրյուսելում կհանդիպի եվրոպական ինստիտուտների ղեկավարների հետ։

«Երկուշաբթի օրը՝ դեկտեմբերի 8-ին, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն Բրյուսելում իր նստավայրում կընդունի Վլադիմիր Զելենսկուն, Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտային և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին »,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ուկրաինական լրատվամիջոցներն ավելի վաղ հաղորդել էին հանդիպման մասին։

Leave a Comment