Նոյեմբեր ամսին դեպի Հայաստան զբոսաշրջային այցելությունների թիվն ավելացել է

2025 թվականի նոյեմբեր ամսին դեպի Հայաստան զբոսաշրջային այցելությունների թիվն ավելացել է։ Այս մասին հայտնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։

Հայաստան այցելել է 176,571 զբոսաշրջիկ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 152,976-ի համեմատ։

2025 թվականի հունվար-նոյեմբերին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (41%), Վրաստանից (13%) և Իրանից (8%):

Leave a Comment