Փաշինյանը հրապարակել է Հայ Առաքելական եկեղեցին վերացնելու և փոխարենը թերևս «ՔՊ-ի եկեղեցական մասնաճյուղ» ձևավորելու իր պլանը





ՔՊ կուսակցության ղեկավարը, որ նաև ՀՀ վարչապետի պաշտոնն է զբաղեցնում, որոշել է ամենակոպիտ ձևով խախտել ՀՀ Սահմանադրությունը և միջամտել ՀԱԵ գործերին:  Փաշինյանը, որ հայտնի է Հայ Առաքելական եկեղեցու նկատմամբ իր ատելությամբ ու գերթշնամական վերաբերմունքով, ում քմահաճույքները բավարարելով, ռեպրեսիվ օրգանները շինծու մեղադրանքներով կալանավորել ու բանտարկությամբ խոշտանգում են հայ բարձրաստիճան հոգևորականների, հիմա էլ ինչ-որ պլան է ներկայացրել: 
Դա, ըստ էության, ազգային Եկեղեցու գործերին կոպտորեն միջամտելու անթաքույց և մերժելի դրսևորում է:
Պարզ է, որ փաշինյանական ծրագրի նպատակը Հայ Առաքելական եկեղեցին վերացնելն է, Ամենայն Հայոց կաթողիկոսին բռնադատելը, կամ էլ, հնարավոր է՝ կյանքից զրկելը: Զուգահեռաբար, Փաշինյանն այդպիսով կատարած կլինի իր սիրելի գործընկեր Ալիևի հոգևոր առաջնորդ Փաշազադեի հանձնարարությունը՝ Մայր Աթոռը ոչնչացնելու և տարածքը ադրբեջանական թուրքերի «ղազավաթին» տրամադրելու վերաբերյալ: 

 
 



Leave a Comment