
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նամակ է հղել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Թրամփը շնորհակալություն է հայտնել Փաշինյանին Ադրբեջանի նախագահի հետ համատեղ նամակի համար, որով առաջադրել են նրա թեկնածությունը Նոբելյան խաղաղության մրցանակի համար:
«Ես խորապես գնահատում եմ դա, ինչը մեզ ոգեշնչում է շարունակել մեր կարևոր առաքելությունը», – նշել է նախագահ Թրամփը:
Ավելի վաղ ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել էին Իլհամ Ալիևին ուղղված նամակի մասին՝ նմանատիպ բովանդակությամբ:
«Որպես Միացյալ Նահանգների նախագահ՝ ես շարունակում եմ հանձնառու լինել ամբողջ աշխարհում հակամարտություններին վերջ տալուն և բոլոր մարդկանց համար խաղաղության ու բարգավաճման ապահովմանը: Ձեր շարունակական գործընկերության շնորհիվ մենք կհասնենք անհնարինին», – ասված է վարչապետ Փաշինյանին ուղղված Սպիտակ տան ղեկավարի նամակում: