Լոնդոնում նախատեսվում են խորհրդակցություններ՝ Զելենսկիի և եվրոպացի առաջնորդների մասնակցությամբ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին երկուշաբթի օրը Լոնդոնում կհանդիպի Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի առաջնորդների հետ:

Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը և Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը իրենց աջակցությունն են հայտնել Զելենսկուն մտավախությունների ֆոնին, թե ԱՄՆ-ը կարող է ստիպել Կիևին ընդունել Ռուսաստանին ձեռնտու պայմանները խաղաղության դիմաց:

«Մենք սկսում ենք նոր դիվանագիտական շաբաթ հենց հիմա. խորհրդակցություններ կլինեն եվրոպական առաջնորդների հետ», – ասել է Զելենսկին կիրակի երեկոյան տեսաուղերձում, որը ձայնագրվել է գնացքում նրա ճանապարհորդության ժամանակ:

Leave a Comment