«Մանչեսթեր Սիթին» պատրաստ է Մադրիդի «Ռեալին» աստղային փոխանակում առաջարկել։ Այս մասին հայտնում է Defensa Central-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ «քաղաքայինների» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան ցանկանում է իր թիմում տեսնել «սերուցքայինների» թուրք կիսապաշտպան Արդա Գյուլերին և նրա տրանսֆերի դիմաց պատրաստ է առաջարկել իսպանացի կիսապաշտպան Ռոդրիին։
Սակայն աղբյուրը նշում է, որ նման փոխանակումը բացառված է, քանի որ «Ռեալը» չի ընդունի առաջարկը։ Ռոդրին վերջին մեկ տարվա ընթացքում շատ ժամանակ է անցկացրել վնասվածքներից ապաքինվելիս։ Նույնիսկ ծնկի լուրջ վնասվածքից ապաքինվելուց հետո, 29-ամյա ֆուտբոլիստը բաց է թողել բազմաթիվ խաղեր կոնքի խնդրի պատճառով։
Ինչ վերաբերում է Գյուլերին, «Ռեալը» 20-ամյա ֆուտբոլիստին համարում է անձեռնմխելի։ Իսկ ինքը՝ Արդան, չի ցանկանում լքել մադրիդյան ակումբը։