Սահմանադրության խախտում, պետության՝ եկեղեցու գործերին ապօրինի միջամտություն, ահա այսպես կարելի է երկու բառով բնութագրել, այն, ինչ առաջարկում է Հայաստանի վարչապետի աթոռը զավթած անձնավորությունը՝ Փաշինյան Նիկոլ ազգանուն-անունով։
Երկրի վարչապետը չի կարող հրահանգել եկեղեցուն, թե ինչ անել պատարագից առաջ կամ ընթացքում։
Հայ Առաքելական Եկեղեցին ինքնավար կառույց է՝ իր կանոններով և Սահմանադրությամբ ամրագրված բաժանումով պետությունից։
Այնպես որ, Փաշինյանի հնչեցրած այս առաջարկ-պահանջին եկեղեցին իրավացիորեն կարող է հակազդել։
Այն, որ Հայաստանում Փաշինյանն իր միանձնյա որոշումներն ու քաղաքական կամքն առաջ է տանում անգամ առանց հասարակական լայն համաձայնության, քաղաքական իրականություն է, ոչ թե գաղտնիք։
Բայց նույնիսկ այդ համատեքստում՝ Եկեղեցուն պարտադրել հնարավոր չէ՝ առանց բաց օրենքի խախտման։
Ոչ մի նախարարություն չի կարող նման հրամանագիր ստորագրել՝ «Պատարագից առաջ պարտադիր հնչեցնել օրհներգը»։ Այսպիսի հրամանագիր անմիջապես կբողոքարկվեն և կկասեցվեն։
Իհարկե, այդ մարդ կոչվածին, Փաշինյան Նիկոլ են ասում․ նա կյանքի է կոչել մարազմատիկ շատ քմահաճություններ և, չի բացառվում, որ կարող է քաղաքական ճնշում գործադրել թեմերի վրա, բայց դա չի ունենա իրավաբանական հիմք և չի կարող պարտադիր դառնալ։
Հայ Առաքելական Եկեղեցին պետությունից օրենքով առանձնացված է։
Սա նշանակում է՝
-
Պետությունը չի կարող հրաման տալ եկեղեցուն։
-
Պետական որևէ որոշում, որը փորձում է կարգավորել պատարագի ընթացքը, անմիջապես անվավեր է։
-
Եթե որևէ պետական մարմին փորձի պարտադրել — դա համարվում է
Սահմանադրական կարգի խախտում և ապօրինի միջամտություն կրոնական կազմակերպության ներքին գործերին։
Այսինքն՝ եկեղեցին իրավաբանորեն կարող է ուղղակի ասել. «Չենք կատարում, դա մեր ներքին կանոնակարգին հակասում է», և դա բավարար է։
Եթե Կաթողիկոսը հայտարարի, որ «Օրհներգի հնչեցումը պատարագից առաջ հակասում է եկեղեցական կանոնին», ապա ոչ մի թեմ, ոչ մի քահանա իրավունք չի ունենա այն կատարել։
Այս հայտարարությունը նույն պահին վերացնում է ցանկացած «պետական առաջարկ»․ Պետությունն այստեղ որևիցե բան անել չի կարող — թեմի ղեկավարն ունի ամբողջական ինքնավարություն։
Իրականում Եկեղեցին ունի ավելի ուժեղ իրավական պաշտպանություն, քան իշխանությունն այս հարցում։ Եթե պետությունն իսկապես փորձի ճնշել, եկեղեցուն, ապա վերջինս կարող է դիմել ԵԱՀԿ-ի, Եվրոպական խորհրդի, միջազգային կրոնական ազատության կազմակերպություններին։
Միջազգային արձագանքը կլինի համեմատաբար ավելի մոլեգին, քան իրեն երկրի վարչապետ հռչակած անձի «մոլեգնությունն» է։ Ու միայն այս դեպքում իշխանությունը ստիպված կլինի նահանջել։
Հ․Գ․ սա նաև շատ լավ առիթ է էշի ականջում քնած քաղաքական ուժերի համար, որպեսզի պահն օգտագործեն ու ոտքի հանեն ժողովրդին՝ պետության ինքնությունը պահպանելու համար, քանի որ այս ամենը ոչ թե պարզապես մարազմատիկ քմհաճություն է, այլ կոնկրետ արժավ Հայ առաքելական եկեղեցում հայ հավատացյալի, նրա հավաքտի ու հենց քրիստոնեության դեմ։
Արմինե Մկրտումյան