8 դեկտեմբերի 2025 – 10:42 AMT
PanARMENIAN.Net – Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը Կիպրոսում` Նիկոսիայի Սուրբ Աստվածածին եկեղեցում մատուցած պատարագից հետո, քննադատել է Հայաստանում եկեղեցու դեմ գործողությունները։ Այդ մասին ասվում է «Կիպրահայեր» ֆեյսբուքյան էջում։
«Երբ Հայաստանում անարդարություն է կատարվում, Անթիլյասը ո՛չ է ասում։ Երբ Հայաստանում արժեքներն են արհամարհվում և խորհրդանիշներն են անտեսվում, Անթիլիասը ո՛չ է ասում և ո՛չ է ասել միշտ: Երբ Հայասանի մեջ եկեղեցին ու եկեղեցականները տեսակ-տեսակ հալածանքների և ձերբակալությունների են ենթարկվում, Անթիլյասն այդ քաջությունը ունեցել է և ունի ո՛չ ասելու: Երբ Հայաստանում, ի վնաս մեր ժողովուրդի շահերի համազգային մեր գերագույն իդեալները անտեսվում են, Անթիլյասը ո՛չ է ասել և ո՛չ պիտի ասի»,–ասել է նա։
Կալանքի տակ են «Սրբազան պայքար» շարժման ղեկավար Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը և Արագածոտնի թեմը ներկայացնող Մկրտիչ սրբազանը և Մայր Աթոռի դիվանապետ Արշակ սրբազանը։
Մայր Աթոռը հայտարարել է, որ Եպիսկոպոսաց ժողովը, որը նախատեսված էր անցկացնել դեկտեմբերի 10-12-ը, ժամանակավորապես հետաձգվել է՝ «նկատի ունենալով Հայաստանում տիրող ներկա իրավիճակը, մասնավորապես եկեղեցականների նկատմամբ իրականացվող բռնաճնշումները, այդ թվում՝ կալանավորումները»։