Թաիլանդի իշխանությունները ժամանակավորապես փակել են սահմանամերձ շրջանների 641 դպրոց՝ Կամբոջայի հետ լարվածության սրման ֆոնին, ասվում է Թաիլանդի կրթության նախարարության հայտարարության մեջ։
«Կրթության նախարարությունը հրամայել է փակել Կամբոջային սահմանակից նահանգների 641 դպրոցները ՝ ընդգծելով, որ երեխաների և ուսուցիչների անվտանգությունը պետք է լինի առաջին տեղում», – ասվում է նախարարության հայտարարության մեջ։
Թաիլանդի և Կամբոջայի սահմանային գոտիներում մարտական գործողությունները սրվեցին անցյալ շաբաթավերջին և շարունակվեցին երկուշաբթի օրը։ Երկու կողմերը փոխադարձ մեղադրանքներ են հնչեցրել հրադադարի խախտման վերաբերյալ, Թաիլանդը օդային հարված է հասցրել Կամբոջայի ռազմական օբյեկտներին։