Արշակ սրբազանը ձերբակալվել է անհիմն և շինծու մեղադրանքով․ Վեհափառ





Արշակ Սրբազանը ձերբակալվել է անհիմն և շինծու մեղադրանքով: Պատվիրյալ արդարադատությամբ նրա համար սահմանվել է 2 ամիս կալանք։ Այս մասին օդանավակայնում ասել է Վեհափառ Հայրապետը։ Նա նշել է՝  «բազմիցս կոչով դիմել ենք իշխանություններին` դադարեցնելու հակաեկեղեցական արշավը»։

Նա դիմելով իրեն դիմավարող քաղաքացիներին նշել է․  «Սիրելի բարեպաշտ, հավատավոր զավակներ, սիրելի հոգևորականներ, խորապես զգացված մեր գնահատանքն ենք ցանկանում  բերել ձեզ` հայրապետական մեր սերն ու օրհնությունը, որ դուք այսօր` այս պահին, եկել եք օդանավակայան` ձեր զորակցությունը, հավատարմությունն արտահայտելու ՀԱՍ Եկեղեցուն: Մենք հայրապետական եռօրյա այցով մեկնեցինք Ժնև և Մարսել, հանդիպում ունեցանք մեր հավատավոր զավակների հետ:

Հայրապետիս համար խորը գոհունակություն է արձանագրել, որ և Ժնևի, և Մարսելի համայնքներն ապրում ու գործում են հոգևոր և ազգային ոգով, աշխույժ կյանքով: Նրանց գործունեությունը բարձրորեն գնահատվում և ջերմ վերաբերմունքի է արժանանում քաղաքային և շրջանային իշխանությունների կողմից: Այդ վերաբերմունքին մենք ականատես և ականջալուր եղանք` մեր հանդիպումների ընթացքում` պետական ներկայացուցիչների հետ»,- հայտարարել է  Վեհափառ Հայրապետը:

«Վեհափա ՜ռ»,  «Վեհափա ՜ռ»,  — Վեհափառ Հայրապետին «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել են ծափողջույններով և հայրապետական մաղթերգով:



Leave a Comment