Ինչպես փոխանցում է Iravaban.net-ը, այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությանը ներկայացվեց Արաբկիր վարչական շրջանի համար 24 մանկապարտեզի հին շենքի քանդման, նորի կառուցման և բակի բարեկարգման աշխատանքների մասին։
Արաբկիր վարչական շրջանի Ղափանցյան 12/3 հասցեում գտնվող թիվ 24 մանկապարտեզի հին շենքի քանդման և նորի կառուցման և բակի բարեկարգման աշխատանքների համար հայտարարված մրցույթը կայացել է սույն թվականի նոյեմբերի 18-ին, որը գտնվում է պայմանագրի կնքման փուլում։ Ֆինանսավորումը իրականացվում է Երևանի համայնքի բյուջեով։
Նախատեսվում է շինարարական աշխատանքները մեկնարկել 2026 թվականի փետրվար ամսից։ Շինարարության ժամկետը 28 ամիս է։
Նախկին երեք խմբի փոխարեն կառուցվելու է վեց խմբանի մանկապարտեզ, նախատեսված 144 երեխայի համար։
Շենքը ամբողջությամբ համալրված է լինելու օդափոխության և ջեռուցման համակարգերով։ Տանիքում տեղադրվելու են արևային ֆոտովոլդային և արևային ջրատաքացուցիչ համակարգեր։ Շենքում նախատեսվում է տեղադրել հակահրդեհային ահազանգման և հրդեհաշիճման ինքնաշխատ համակարգեր։ Բակում նախատեսվում է կառուցվել ոռոգման համակարգ, նոր ճանապարհ, սիզամարգեր, մայթեր, մանկական խաղահրապարակներ, ռետինե ծածկույթով։