Գուգարաց թեմ․ Անվերապահ կանգնած ենք Մայր Աթոռի, Գարեգին Բ–ի կողքին

Գուգարաց թեմ․ Անվերապահ կանգնած ենք Մայր Աթոռի, Գարեգին Բ–ի կողքին

6 դեկտեմբերի 2025 – 14:10 AMT

PanARMENIAN.NetԳուգարաց թեմի հոգևորականները հանդես են եկել հայտարարությամբ, որում արտահայտել են իրենց ամբողջական ու անվերապահ աջակցությունը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին և Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդին։

«Մենք` Գուգարաց թեմի քահանաներս, ի գլուխ ունենալով թեմակալ առաջնորդ Գերաշնորհ Տ. Հովնան եպս. Հակոբյանին, անվերապահ կանգնած ենք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի, նրա զինվորյալ Միաբանության և ուխտապահ հոգևորականության, Սուրբ Թադեոս և Բարդուղիմեոս առաքյալների կողմից հաստատված, Սրբազան հայրապետերով մեզ հասած առաքելաշավիղ և ազգընտիր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողքին.

Տեր Օհան Ավ.քհն. Լուսարարյան,

Տեր Վահան Ավ.քհն. Ազարյան,

Տեր Տաճատ քհն. Բարսեղյան,

Տեր Ստեփանոս քհն Մարգարյան,

Տեր Հեթում քհն Թարվերդյան,

Տեր Մամբրե քհն Ոսկանյան,

Տեր Միքայել քհն Շաղոյան,

Տեր Մասիս քհն Առաքելյան,

Տեր Արարատ քհն Շահվերդյան,

Տեր Օվսե քհն Հովհաննիսյան,

Տեր Վաղարշ քհն Հակոբյան,

Տեր Գրիգորիս քհն Դերմենջյան,

Տեր Լևոն քհն Դավթյան,

Տեր Արտավազդ քհն Սիմոնյան,

Տեր Ներսես քհն Ղալայան,

Տեր Սողոմոն քհն Ավետիսյան», ասվում է հայտարարության մեջ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ դեկտեմբերի 7-ին մասնակցելու է Գյումրու Սուրբ Յոթ Վերք եկեղեցում մատուցվելիք սուրբ և անմահ պատարագին։

Դեկտեմբերի 4–ին Փաշինյանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում չէր հերքել, որ ԱԱԾ ծառայողները հանդիպում են պատարագիչ քահանաների հետ՝ հորդորելով պատարագի ժամանակ զեղչել կաթողիկոսի անունը։ Նա հայտարարել է, որ մասնակցում է այն պատարագներին, որոնցում վեհափառի անունը չի հնչում։

Leave a Comment