Թաիլանդի վարչապետը խորհրդակցություն է հրավիրել Կամբոջայի սահմանին տեղի ունեցած բախումների կապակցությամբ

Թաիլանդի վարչապետ Անութին Չանվիրակունը Բանգկոկի կառավարական տանը հրավիրել է անվտանգության աշխատակիցների արտակարգ խորհրդակցություն՝ Կամբոջայի հետ սահմանին իրավիճակի սրման պատճառով, հաղորդում է The Nation թերթը։

Թաիլանդի վարչապետը չեղարկել է թաիլանդա-կամբոջական սահման նախատեսված այցը՝ ռազմական գործողությունների վերսկսումից և Կամբոջայի կողմից Թաիլանդի տարածքին ավելի մոտ RM-70 և BM-21 բազմակի կրակող հրթիռային համակարգերի տեղակայումից հետո։

Թաիլանդի թագավորական բանակը նախկինում հայտնել էր, որ երկու երկրների սահմանին տեղի ունեցած բախումների ժամանակ մեկ թաիլանդցի զինվոր է զոհվել, ևս չորսը՝ վիրավորվել։

Leave a Comment