Առաջարկում եմ Կառավարության և Ազգային ժողովի բոլոր նիստերը սկսել Տերունական աղոթքով… Նարեկ Մանթաշյան

7 Դեկտեմբերի, 2025

Նարեկ Մանթաշյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Չնայած տարրական Հայոց պատմության գիտելիքների սնանկ մեկին արձագանքելու ու իր ցնդաբանությունները տիրաժավորելու ցանկության բացակայությանս՝ մի առաջարկ էլ ես անեմ.
Հաշվի առնելով պետության կողմից Եկեղեցու ներքին գործերին միջամտելու հակասահմանադրական գործելավոճը և անհավատների կողմից հավատացյալ ձևացողների միտումները՝ առաջարկում եմ Կառավարության և Ազգային ժողովի բոլոր նիստերը սկսել Տերունական աղոթքով…
Հ.Գ Հետաքրքիր կլինի տեսնել արսենթորոսյաններին աղոթելիս…

Leave a Comment