8 ամսվա ընթացքում հանցագործությունները 2700-ով աճել են. 82 տոկոսը միջին ծանրության դեպքեր են


8 ամսվա ընթացքում հանցագործությունները հանրապետությունում 2700-ով աճել են, ավելացել են նաև բացահայտումները։


Այս թվում գերակշռում են միջին ծանրության դեպքերը: Սպանությունները հանցավորության ընդհանուր կառուցվածքում կազմում են մոտ 0,2 տոկոս։


Տարվա ինն ամսում շրջանառությունից հանվել է մեծ քանակի ապօրինի զենք։ Բարելավվում է նաև օրինական զենքի շրջանառության կարգավորման մասին օրենսդրությունը:


Առաջիկայում Կառավարության հաստատմանը կներկայացվի նաև հանցավորության կանխարգելման համապարփակ ռազմավարությունը:


Հեղինակ՝ Վարդուհի Արզումանյան

Դիտումների քանակ1

Leave a Comment