Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին աշխատանքային այցով մեկնել է Ադրբեջան։ Ինչպես հայտնում է APA-ն, այդ մասին նշված է Իրանի ԱԳ նախարարի հրապարակման մեջ։
Այցի շրջանակում Արաղչին հանդիպելու է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ․ կողմերը կքննարկեն երկու երկրների հարաբերություններին առնչվող հարցեր։