Արտակարգ դեպք՝ Երևանում. մառախուղի պատճառով Հաղթանակի զբոսայգում «Toyota Camry»-ն առջևի հատվածով հայտնվել է արհեստական լճակում

Այսօր՝ դեկտեմբերի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:00-ի սահմաններում «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենան Հաղթանակի զբոսայգում մառախուղի պատճառով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, անցել մի քանի սանդուղք և ավտոմեքենայի առջևի հատվածով հայտնվել արհեստական լճակում:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան:

Պարեկային ծառայությունը պարզում է ավտոմեքենայի սեփականատիրոջ և վարորդի ինքնությունը:

Leave a Comment