Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը հանրային քննարկման է ներկայացրել նախագիծ, որը սահմանում է պետական ծառայողների հայտարարագրերի վերլուծության միասնական համակարգ՝ հիմնված ռիսկային չափորոշիչների վրա։ Հանձնաժողովը յուրաքանչյուր տարի խորացված կվերլուծի առնվազն 200 հայտարարագիր։
Նախագիծը սահմանում է 7 ռիսկային չափորոշիչ՝ 0-ից 100 սանդղակով։ Եթե հայտարարագրի ընդհանուր միավորը 60 և ավելի է՝ այն ենթակա է խորացված վերլուծության։
Ռիսկային չափորոշիչներն են՝ բացասական կամ շատ ցածր տարեկան ծախսեր (30 միավոր), ընտանիքի անդամների մասին տվյալների բացակայություն (5 միավոր), ուշացած հայտարարագիր (3 միավոր), չներկայացված հայտարարագիր (7 միավոր), վարկեր առանց բավարար կանխիկի (5 միավոր), մեծ գումարներ կանխիկ դրամով (25 միավոր) և լրացուցիչ ռիսկի գործոն (25 միավոր)։
Նոր համակարգը կապահովի թիրախային վերլուծություններ, օբյեկտիվություն և արդյունավետություն։
Iravaban.net-ը զրուցել է նախագծի մշակող մարմնի՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի Հայտարարագրերի վերլուծության վարչության պետ Տիգրան Ծատուրյանի և «Բարեվարքություն հանուն զարգացման» հասարակական կազմակերպության նախագահ Նարինե Ավետիսյանի հետ։