Դեկտեմբերի 6-ի երեկոյան գրանցվել է նախավերջին M դասի երկու արեգակնային բռնկում, հայտնում են Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի տիեզերական հետազոտությունների ինստիտուտի Արեգակնային աստղագիտության լաբորատորիան և Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Սիբիրյան մասնաճյուղի Արեգակնային-երկրային ֆիզիկայի ինստիտուտը։
«Մի քանի օրվա լռությունից հետո սկավառակի կենտրոնում գտնվող 4299 (նախկին 4274) շրջանում երկու ուժեղ M դասի բռնկում է տեղի ունեցել: Առաջինը դասակարգվում է որպես M1.1, երկրորդը՝ M8.1», – ասվում է հաղորդագրության մեջ։
Արեգակնային բռնկումները բաժանվում են հինգ դասի՝ կախված ռենտգենյան ճառագայթման հզորությունից՝ A, B, C, M և X:
Բռնկումները կարող են ուղեկցվել արեգակնային պլազմայի արտանետումներով, որոնց ամպերը, Երկիր հասնելով, կարող են մագնիսական փոթորիկներ առաջացնել։