ՀՀ կառավարությունը որոշել է «Կատարողական վարույթի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերի փաթեթին հավանություն տալու և անհետաձգելի համարելու մասին։ Այս մասին Iravaban.net–ը տեղեկանում է կառավարության e-gov.am էլեկտրոնային համակարգից։
ՀՀ կառավարությունը հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ հոդվածի 1-ին մասը, «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածի 3-րդ մասը և 73-րդ հոդվածը որոշում է հավանություն տալ՝
- «Կատարողական վարույթի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին»,
- «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին»,
- «Սնանկության մասին օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին»,
- «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին»,
- «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին»,
- «Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին»,
- «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին»
- «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին»
օրենքների նախագծերի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:
Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությունը համարել անհետաձգելի և սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով։