Ռոնալդուն զանգահարել է ԱՄՆ նախագահ Թրամփին. հայտնի են մանրամասները — Armsport.am

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Պորտուգալիայի հավաքականի և «Ալ-Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հետ հեռախոսազրույցի մասին։

​Թրամփը սոցցանցերում նշել է, որ Ռոնալդուն զանգահարել է իրեն՝ շնորհակալություն հայտնելու Սպիտակ տանը և Օվալաձև աշխատասենյակում կատարած շրջայցի համար։

​«Ի՜նչ անհավանական տղա է նա՝ ոչ միայն որպես մարզիկ, այլև որպես մարդ։ Ավելի լավը չէր կարող լինել», — գրել է Թրամփը։

Հիշեցնենք, որ Դոնալդ Թրամփը դեկտեմբերի 5-ին Վաշինգտոնում մասնակցեց աշխարհի 2026 թվականի առաջնության վիճակահանությանը, որն անցկացվելու է ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում՝ հունիսի 11-ից հուլիսի 19-ը։

Leave a Comment