Ուկրաինայի հարցով խաղաղության համաձայնագիրը մոտ է վերջնական փուլին․ Քելոգ

Ուկրաինայի հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելոգը հայտարարել է, որ Ուկրաինայի պատերազմի դադարեցման շուրջ խաղաղության համաձայնագրի կնքումը «վերջին փուլում» է, գրում է Reuters-ը։

Նրա խոսքով՝ գործընթացը շատ մոտ է ավարտին և այժմ կախված է երկու հիմնական չլուծված հարցերից՝ Դոնբասի ապագայից և Ռուսաստանի վերահսկողության տակ գտնվող Զապորոժիեի ատոմակայանի կարգավիճակից։

Քելոգը նշել է, որ այս հարցերի համաձայնեցման դեպքում մնացած տարաձայնությունները հնարավոր կլինի համեմատաբար արագ լուծել։ Նա ընդգծել է, որ հակամարտությունն ունի ծանր մարդասիրական հետևանքներ և դարձել է Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր Եվրոպայի ամենամահաբեր պատերազմը։

ԱՄՆ ներկայացուցիչը նաև հայտարարել է, որ բանակցությունները ամենաբարդ, բայց վճռորոշ փուլում են։

Leave a Comment