Սա Մայր Տաճարի զավթումից առաջ գլխավոր, իսկ թատերական լեզվով ասած՝ «գեներալնի» փորձն էր․ Էդմոն Մարուքյան

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, ՀՀ հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանի տելեգրամյան գրառումը

Երկրաշարժի 37-րդ տարելիցի օրը Գյումրիում Փաշինյանը իրեն հատուկ ձևով կրկին քաղաքական խարդավանքներ սերմանեց՝ զավթելով Յոթ Վերք եկեղեցին և անցկացնելով սեփական «պատարագը»։

Սա Մայր Տաճարի զավթումից առաջ գլխավոր, իսկ թատերական լեզվով ասած՝ «գեներալնի» փորձն էր։ Նույն գործիքակազմը կիրառելով՝ իշխանությունները կարող են հրահանգել կալանավորել Ամենայն Հայոց Կաթողիկոսին, ինչպես կալանավորեցին Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Աջապահյանին, և զավթված եկեղեցում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու կանոններից ու ծեսից դուրս «պատարագ» անցկացնել։

Միակ հուսադրող բանն այն է, որ տեղական հոգևորականներից որևէ մեկը չի մասնակցել այդ սրբապղծությանը։ Անգամ մոմավաճառները բոյկոտել են Յոթ Վերք եկեղեցում տեղի ունեցած միջոցառումը։ Արդյունքում այն անցկացվել է զոռով բերված հավատացյալներով, հյուրախաղի եկած երգչախմբով և սկանդալների մեջ թաթախված սրբազաններով ու քահանայով։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment