
Բենինում զինվորականները զավթել են իշխանությունը՝ պաշտոնանկ անելով նախագահ Պատրիս Տալոնին, հայտնում է La Nouvelle Tribune-ը՝ հղում անելով Բենինի պետական հեռարձակողի եթերում ընթերցված հայտարարությանը։

Երկրում ողջ իշխանությունը փոխանցվել է զինվորական կոմիտեին, որը գլխավորում է փոխգնդապետ Տիգրի Պասկալը։
Հեղաշրջման նախաձեռնողները հայտարարել են բոլոր պետական մարմինների լուծարման մասին։ Նախագահ Տալոնի գտնվելու վայրն անհայտ է։
Զինվորական հեղաշրջումը տեղի է ունեցել 2026 թվականի ապրիլի 12-ին նախատեսված նախագահական ընտրությունների նախապատրաստման ֆոնին։ Սահմանադրական դատարանը հաստատել էր միայն երկու թեկնածուի, մինչդեռ ընդդիմության ներկայացուցիչներին թույլ չէր տրվել մասնակցել ընտրություններին։ Տալոնը երկու անգամ ղեկավարել է երկիրը և չէր կարող առաջադրվել երրորդ ժամկետով։