
Ուժով կատարված պատարագը պատարագ չէ, բիրտ ուժով արված պատարագը պատարագ չէ, լրագրողների հետ զրույցում ասաց Շիրակի թեմի քահանաներից Տեր Նշան Պանֆյորովը:
«Ուրիշի կանոնի և վիճակի մեջ մտնելը նզովքի արժանի բան է», – Գյումրիի Յոթ Վերք եկեղեցում Արմավիրի թեմի քահանայի մատուցած պատարագից հետո ասաց Տեր Նշանը:
Վարչապետը, այլ պաշտոնատար անձինք այսօր մասնակցեցին Յոթ Վերք եկեղեցում մատուցված պատարագին, որի ժամանակ զեղչվեցին ինչպես Ամենայն Հայոց կաթողիկոսի, այնպես էլ թեմի առաջնորդի՝ ազատազրկված Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի անունները: Շիրակի թեմի քահանաները բոյկոտել էին այս պատարագը՝ հայտարարելով, որ իրենցից որևէ մեկը չի մասնակցի մի պատարագի, որտեղ չեզոքացվելու է կաթողիկոսի անունը:
«Հստակ ասված էր, որ եկեղեցու բանալիները պիտի հանձնեք, մենք բանալիները չենք հանձնել, ուղղակի այդ թուղթը դրել ենք, կնքել ենք և դուրս ենք եկել», – նշեց նա: