Ոստիկաններով շրջապատված Յոթ Վերքում դեռ ընթանում էր Փաշինյանի մասնակցությամբ կեղծ պատարագը։
Արձանագրենք, որ Շիրակի թեմի բոյկոտի հետևանքով ներսում մոմ չի վաճառվել, անգամ երգչախումբն է դրսից բերվել։
Ո՛չ մոմավաճառ, ո՛չ հավաքարար, և ոչ էլ երգչախումբը ներկա չեն։
Երգեհոնի բանալին ոստիկանները փնտրեցին չգտան, բոլոր սրբությունները սկսած սուրբ սկիհից հավաքվել է պատարագի սուրբ սեղանից։
Շիրակցի հավատացյալները անգամ Սրբազանի գահն են հանել, որ իրենց խոսքերով դավաճան եպիսկոպոսները այն չօգտագործեն։ Անգամ աթոռներն են հանել, որ ներկա սրբազանները չնստեն։
Գյումրիի Յոթ Վերք եկեղեցուց դուրս բերեցին Գարեգին Երկրորդի անունը տված քաղաքացուն։
Այստեղ մատուցվող պատարագին մասնակցում են պետական պաշտոնյաները՝ վարչապետի գլխավորությամբ: Պատարագը մատուցում է Արմավիրի թեմից տեր Մկրտիչ քհն. Մուշադյանը, որն իր խոսքով զեղչեց թե Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի, թե Գարեգին Երկրորդի անունները։