Դեկտեմբերի 12-ին Երևանի կայազորի զինվորական դատախազությունում քրեական գործ է հարուցվել երկարամյա ծառայությունից հետո զինվորական կենսաթոշակի անցած անձի կողմից պետական բյուջեից 7.221.900 ՀՀ դրամի ապօրինի հափշտակման գործի առթիվ։ Գործը մակագրվել է Տաթևիկ Մուրադյանին։ Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է DataLex դատական տեղեկատվական համակարգից։
Դեպքի հանգամանքները
Մ․Է․Մ․-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2017 թվականի հոկտեմբերի 16-ին արձակվելով ՀՀ ԶՈԻ պահեստազոր և անցնելով երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի, «Պետական կենսաթոշակի մասին» ՀՀ օրենքի 50-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով որպես կենսաթոշակառու պարտավոր լինելով կենսաթոշակ նշանակող ստորաբաժանմանը տեղեկացնել կենսաթոշակի վճարումը դադարեցնելու։
Նույն օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքերի մասին, ՀՀ ոստիկանության պետի 2020 թվականի հունիսի 22-ի հրամանով ՀՀ ոստիկանության զորքերի հասարակակական կարգի պահպանության գնդի մարտական պատրաստության գծով ավագ սպայի պաշտոնում նշանակվելուց հետո, խաբեությամբ’ ՀՀ միասնական սոցիալական ծառայության մարմիններին չհաղորդելով «Պետական կենսաթոշակի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի 5֊րդ կետով նախատեսված կենսաթոշակի վճարումը դադարեցնելու հիմք հանդիսացող հանգամանքի։
Այն է’ զինվորական կենսաթոշակ նշանակելուց հետո ոստիկանության զորքերում զինվորական ծառայություն անցնելու մասին, 2020 թվականի օգոստոսի 1֊ից 2025 թվականի հոկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում ապօրինի և անհատույց ՀՀ պետական բյուջեից հափշտակել է իրեն իբրև երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակ վճարած առանձնապես խոշոր չափերի’ 7.221.900 ՀՀ դրամ:
Մ․Մ-ին առաջադրված մեղադրանքը
Մ․Մ․-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 255 3-րդ հոդվածի 3-րդ մասի 3-ին կետով.
«Խարդախությունը, որը կատարվել է՝
3․առանձնապես խոշոր չափերով»
Նախատեսված պատիժը՝ ազատազրկում՝ չորսից ութ տարի ժամկետով:
Մեղադրյալին խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելք և պաշտոնավարման կասեցու, – տեղեկացնում է Iravaban.net-ը։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: