ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ իր պետքարտուղար Մարկո Ռուբիոն կարող է պատմության մեջ մտնել որպես ամերիկյան դիվանագիտության մեծագույն ղեկավար։
«Եթե մենք շարունակենք նույն ճանապարհով, նա (Ռուբիոն – խմբ.) կլինի մեր երկրի մեծագույն պետքարտուղարը», – ասել է Թրամփը Ջոն Ֆ. Քենեդիի անվան կատարողական արվեստների կենտրոնի մրցանակաբաշխության ընթրիքի ժամանակ։
Նա հավելել է, որ որպես ամերիկյան դիվանագիտության ղեկավար աշխատել են «ինչպես լավ, այնպես էլ հիմար մարդիկ»։
Ռուբիոն վարչակազմում զբաղեցնում է չորս պաշտոն, այդ թվում՝ Թրամփի ազգային անվտանգության խորհրդականի, Պետդեպարտամենտի և USAID-ի քարտուղարի և գլխավոր արխիվագետի։