Յոթ Վերքում կաթողիկոսի անունը հնչեցրած աղջկան դուրս հանեցին եկեղեցուց

Արմավիրից Շիրակի մարզի Յոթ Վերք եկեղեցի բերված քահանան՝ Մկրտիչ Մուշադյանը, պատարագի ընթացքում զեղչեց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի և Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի անունները։

Եկեղեցում ներկա մի քանի քաղաքացիներ դրան ի պատասխան սկսեցին վանկարկել կաթողիկոսի և թեմի առաջնորդի անունները, որից հետո մի աղջկա անվտանգության աշխատակիցները դուրս բերեցին եկեղեցուց։

Leave a Comment