Արցախից բռնագաղթած 36-ամյա Հակոբը կույր է: Տունը, որ Գյումրիում գնել է պետության տված սերտիֆիկատով, չի ջեռուցվում: Հակոբը աշխատանք չունի: Գյումրիի Յոթ Վերք եկեղեցու դիմաց ծիրանափող նվագելով է գումար վաստակում: Հիմա, երբ արդեն շատ ցուրտ է, Հակոբը զրկված է նաև այդ գործից: