
Հնդկաստանի Գոա նահանգում գտնվող Birch by Romeo Lane գիշերային ակումբում բռնկված հրդեհի հետևանքով 25 մարդ է զոհվել, հայտնել են տեղական իշխանությունները։
Դեպքը տեղի է ունեցել շաբաթ գիշերը, երբ ակումբի խոհանոցում գազի բալոնի պայթյուն է տեղի ունեցել։ Զոհերի մեծ մասը, ըստ ոստիկանության, ակումբի աշխատակիցներ են, նրանց թվում կան նաև զբոսաշրջիկներ։
Երեք մարդ մահացել է այրվածքներից, մյուսները՝ ծխահարվելու հետևանքով։ Վեց տուժած գտնվում է հիվանդանոցում՝ կայուն վիճակում։
Ինչպես հայտնում է BBC-ին, դեպքի պահին ակումբը լեփ-լեցուն է եղել այցելուներով։ Իշխանությունները հրդեհի պատճառները բացահայտելու համար հետաքննություն են սկսել և խոստացել խստագույնս պատժել մեղավորներին։