1988 թ. դեկտեմբերի 7-ին, ժամը 11 անց 41 րոպեին տեղի ունեցած ողբերգական երկրաշարժը հայ ժողովրդի պատմության ամենադժվար էջերից մեկն է։ Արձանագրված ուժգին ցնցումների հետևանքով մենք ունեցանք մարդկային անթիվ կորուստներ, հազարավոր շինությունների փլուզում և զանգվածային ավերածություններ, որոնք խոր հետք թողեցին ամբողջ երկրի վրա։
Սպիտակի երկրաշարժը տեղի է ունեցել Հայաստանի հյուսիսարևմտյան հատվածում, որը այդ ժամանակ գտնվում էր Խորհրդային Միության կազմում։
Երկրաշարժի ուժգնությունը կազմել է 6,8-7,2 մագնիտուդ։
Ստորգետնյա հզոր ցնցումների հետևանքով կես րոպեում ավերվել է հանրապետության գրեթե ողջ հյուսիսային հատվածը, որտեղ ապրում էր շուրջ 1 մլն մարդ։ Երկրաշարժի էպիկենտրոնում՝ Սպիտակում, ցնցումների ուժգնությունը հասել է մինչև 9-10 բալ։
Երկրաշարժի հետևանքով շարքից դուրս է եկել Հայկական ԽՍՀ արդյունաբերական ներուժի շուրջ 40 %-ը։ Երկրաշարժի արդյունքում լիովին ավերվել են Սպիտակ քաղաքն և 58 գյուղ, մասամբ ավերվել են Լենինական (ներկայում՝ Գյումրի), Ստեփանավան, Կիրովական (ներկայում՝ Վանաձոր) քաղաքներն ու ավելի քան 300 բնակավայր։
Երկրաշարժի աղբյուրը
Աղբյուրը եղել է 40 կիլոմետր դեպի հարավ գտնվող խզվածքի ճեղքվածքը Կովկասյան լեռնաշղթայից, որը ձևավորվել է Արաբական և Եվրասիական տեկտոնական սալերի մերձեցման հետևանքով։ Տարածքը գտնվում է ակտիվ սեյսմիկ գոտու երկայնքով, որը ձգվում է հարավային Եվրոպայի Ալպերից մինչև Ասիայի Հիմալայներ։ Այս գոտու երկայնքով սեյսմիկությունը նշանավորվում է Էգեյան ծովից, Թուրքիայի և Իրանի միջով և դեպի Աֆղանստան հաճախակի ուժեղ երկրաշարժերով։
Երկրաշարժը տեղի է ունեցել հայտնի 60 կմ երկարությամբ հրող խզվածքի երկայնքով, որը ձգվում է Կովկասյան լեռնաշղթայի հետ զուգահեռ և թեքվում դեպի հյուսիս-հյուսիսարևելք։
Փլատակներից հանվել է կենդանի – 45000 մարդ, հոսպիտալացվել է – 12500 մարդ։ Աղետի գոտուց տարահանվել է 120 հազար մարդ (կանայք‚ ծերեր և երեխաներ)‚ որոնցից 75 հազարը՝ Հայաստանից դուրս, ԽՍՀՄ առողջարաններ։
Ուղիղ նյութական կորուստների արժեքը կազմել է 10 միլիարդ ԱՄՆ դոլար։