ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի անունից ծաղկեպսակ է դրվել Գյումրիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու բակում գտնվող ՀՀ ժողովրդական նկարիչ Ֆրիդ Սողոյանի քանդակած՝ «Անմեղ զոհերին, բարեգութ սրտերին» 1988 թվականի ավերիչ երկրաշարժի զոհերին նվիրված հուշարձանի մոտ, հարգանքի տուրք մատուցելով անմեղ զոհերի հիշատակին: