Պլոմբել են Գյումրիի Յոթ Վերք եկեղեցու դռները` Փաշինյանի այցից առաջ

Հասարակություն

06.12.2025 | 23:56

Գյումրիի Սուրբ Աստվածածին (Յոթ Վերք) եկեղեցու դռները երեկոյան ժամերգությունից հետո կնքվել են` Փաշինյանի մասնակցությամբ տեղի ունենալիք պատարագից առաջ։

Հոգևորականները ոստիկանության ծառայողների ներկայությամբ դուրս են գալիս եկեղեցուցուց` նշելով, որ վաղը որևէ հոգևոր սպասավոր չի լինելու Սուրբ Աստվածածին եկեղեցում։ Մոմավաճառը ևս ներկա չի լինելու։

Հիշեցնենք` ավելի վաղ հայտնել էինք, որ իշխանական թիմը փնտրում է հոգևորականի, որը պատրաստ կլինի Փաշինյանի ներկայությամբ պատարագի ընթացքում զեղչել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի անունը։ Շիրակի թեմի 24 հոգևորականներից որևէ մեկը պայմանին չէր համաձայնվել։ Մամուլում տեղեկություններ կան, որ պատարագը մատուցելու է Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցու քահանա Տեր Արարատ Օրդոյանը։

Նիկոլ Փաշինյանը Factor TV-ի հարցին ի պատասխան հաստստել էր, որ նաև ԱԱԾ ծառայողներն են, վարչապետի խոսքով, խնդրում քահանաներին չտալ կաթողիկոսի անունը։

Մինչ Փաշինյանը հայտարարում է, որ Գարեգին Բ-ն հեռանալու է` նրան դիմելով ավազանի անունով, կաթողիկոսը այսօր Ֆրանսիայից վերադառնալիս հայտարարել է, որ շարունակելու է ծառայել ժողովրդին։

Նարեկ Կիրակոսյան

Leave a Comment