Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը կոչ է արել Իսրայելին հրաժարվել Արևմտյան ափի անեքսիայի ցանկացած քայլից, այդ թվում՝ այնտեղ բնակավայրերի կառուցումից։
«Մենք պետք է բաց պահենք պաղեստինյան պետականության ճանապարհը։ Հետևաբար, Արևմտյան ափում անեքսիայի որևէ քայլ չի կարող լինել՝ ո՛չ ֆորմալ, ո՛չ քաղաքական, ո՛չ շինարարական, ո՛չ փաստացի, ո՛չ էլ այլ միջոցառումներ, որոնք կհամարվեն տարածաշրջանի անեքսիա», – ասել է Մերցը Հորդանան կատարած այցի ժամանակ, հաղորդել է Գերմանիայի կառավարության մամուլի ծառայության։
Կանցլերը վերահաստատել է իր հանձնառությունը Մերձավոր Արևելքի խնդիրը լուծելու հարցում՝ երկու պետությունների սկզբունքի հիման վրա: