Պիտի կարող լինենք արդարությունը, սերը, համերաշխությունը որպես բարձրագույն արժեքներ դարձնել հիմքը ժողովրդի կյանքի․ Գարեգին Բ կաթողիկոս

«Զվարթնոց» օդանավակայանում մի խումբ քաղաքացիներ դիմավորել են Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին, որը Հայաստան է վերադարձել Շվեյցարիա ու Ֆրանսիա կատարած եռօրյա այցից:

Դիմելով քաղաքացիներին, նա ասել է, որ Մարսելում գտնվելու ընթացքում է տեղեկացել Արշակ սրբազանի ձերբակալության մասին: Գարեգին Երկրորդը նշել է, որ իրենց հայտարարություններով բազմիցս կոչ են ուղղել իշխանություններին՝ վերջ դնելու հակաեկեղեցական գործողություններին:

«Մենք հավատում ենք, որ ձեզ հետ միասին կարող պիտի լինենք արդարությունը, ճշմարտությունը, սերը, խաղաղությունը, համերաշխությունը որպես բարձրագույն արժեքներ դարձնել հիմնը ժողովրդի կյանքի և այդ արժեքների վրա ստեղծել մեր հայրենիքի լուսավոր ու պայծառ օրը», — ասել է կաթողիկոսը

Leave a Comment