Ամենայն Հայոց Կաթողիկոսը «Զվարթնոց» օդանավակայանում հավաքված լրագրողներին հայտնեց, որ իրենք իրենց ուղերձներում և հայտարարություններում բազմիցս կոչ են հնչեցրել իշխանություններին վերջ դնելու հակաեկեղեցական գործողություններին, եկեղեցականների նկատմամբ բռնաճնշումներին:
«Հակառակ ստեղծված կացության՝ նման եկեղեցահալած քաղաքականությամբ մենք որպես Հայրապետ հայոց եկեղեցական Ազգային ժողովի կողմից տրված իշխանությամբ մեր հոգևոր դասի հետ միասին եկեղեցականաց հետ միասին պիտի շարունակենք մեր կոչմանն ու առաքելությանը հավատարիմ մեր ծառայությունը բերել ժողովրդին: Մենք հավատում ենք, որ ձեզ հետ միասին մեն կարող պիտի լինենք արդարությունը ճշմարտությունը, սերը, եղբայրությունը որպես բարձրագույն արժեքներ պահել հիմքը հայոց ազգի և այդ արժեքների վրա ստեղծել մեր հայրենիքի լուսավոր ու պայծառ օրը:
Մենք բազմիցս ասել ենք որ դուք եք մեր եկեղեցու ուժն ու զորությունը, ուրեմն հաստատուն մնացեք առ եկեղեցին ունեցած ձեր սիրո նվիրումի և հավարտամության մեջ և Աստծո կամոք մենք պիտի կարողանանք հաղթահարել այս դժվարին ժամանակները և դուրս գալ այս վիճակից»,- նշեց Վեհափառը։