ՀՀ փաստաբանական ակադեմիայի ռեկտոր, փաստաբան Արա Զոհրաբյանը հանդես է եկել հայտարարությամբ.
Սիրելի փաստաբաններ,
Շնորհավորում եմ մասնագիտական օրվա և փաստաբանության ձևավորման 107-ամյակի առթիվ:
Արդարադատությունը հիմնվում է արդարության և իրավունքի վրա, որն առանց փաստաբանի մասնակցության ապահովելը շատ դժվար է:
Այս ծանր պայմաններում, փաստաբանների կողմից մարդու իրավունքները պաշտպանելը և արդարությանը ձգտելը մեծ խիզախություն և համառություն են պահանջում:
Մեր փաստաբանական համայնքը մեծ պատվով է «Հասարակության պաշտպանի» իր կարգավիճակը պահում և վստահ եմ, որ շարունակելու է պահել:
Շնորհավո՛ր: