Սթարմերը, Մակրոնը և Մերցը կհանդիպեն Զելենսկիի հետ․ Independent

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը երկուշաբթի օրը Լոնդոնում կհանդիպեն Վլադիմիր Զելենսկիի հետ՝ քննարկելու Կիևի և Վաշինգտոնի միջև ուկրաինական կարգավորման շուրջ բանակցությունները, հաղորդում է The Independent-ը։

«Քիր Սթարմերը երկուշաբթի օրը Դաունինգ սթրիթում կհանդիպի Վլադիմիր Զելենսկիի, ինչպես նաև Ֆրանսիայի և Գերմանիայի առաջնորդների հետ։ Նրանք կքննարկեն ուկրաինացի և ամերիկացի պաշտոնյաների միջև ընթացող բանակցությունները»,-ասվում է հրատարակության մեջ։

Երեքշաբթի օրը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում ընդունել է ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվեն Ուիթքոֆին և ԱՄՆ առաջնորդի փեսային՝ Affinity Partners-ի հիմնադիր Ջարեդ Քուշներին։

ԱՄՆ ներկայացուցիչների այցը Ռուսաստան կապված էր Ուկրաինայի համար ԱՄՆ խաղաղության ծրագրի քննարկման գործընթացի հետ։
Ինչպես հաղորդել է Պուտինը, ամերիկյան կողմը 27 կետերը բաժանել է չորս փաթեթի և առաջարկել դրանք առանձին քննարկել։

Leave a Comment