«Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթում քաղաքական սկանդալ է հասունանում․ Իսպանիան, Նիդեռլանդները, Սլովենիան և Իռլանդիան հայտարարել են, որ բոյկոտում են մրցույթը, չեն մասնակցելու դրան ու չեն ցուցադրելու այն իրենց երկրներում։ Պատճառն այն է, որ մրցույթի կազմակերպիչները չեն արգելել Իսրայելի մասնակցությունը՝ Գազայում տեղի ունեցած իրադարձություններից հետո։ Դա ցեղասպանություն էր՝ ասել են հանրային հեռարձակողների ներկայացուցիչները ու բացառել դա կատարած երկրի հետ նույն բեմում ելույթ ունենալը։