«Ցավոք, այսօր էլ ունենք պայքարի առաջնագծեր»։ ՀՅԴ-ի հիմնադրման 135-ամյակին հրավիրած հանդիսավոր արարողությանը հայտարարել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը։
Նշենք՝ ՀՅԴ-ն այսօր նշում է իր հիմնադրման 135-ամյակը։
Կուսակցության հրավիրած հանդիսավոր արարողությանը մասնակցում են ոչ միայն ՀՅԴ–ականներ, այլեւ մեծ թվով հանրային, քաղաքական գործիչներ։
Այն համախմբելու է կուսակցության անդամներին, համակիրներին, ինչպես նաև պետական, քաղաքական ու հասարակական գործիչներին։
Այս տարի միջոցառումն անցկացվում է «Հանուն հայի, հանուն պետության» կարգախոսի ներքո՝ ընդգծելով ՀՅԴ աշխարհայացքը, գաղափարական հիմքերը և արժեքները։
Մանրամասները՝ տեսանյութում։