Շարունակվում է ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունը


Ռուս-ուկրաինական կարգավորման շուրջ Վաշինգտոնի և Կիևի թիմերի բանակցությունները շարունակվում են:


Միացյալ Նահանգներում Դոնալդ Թրամփի բանագնացներ Սթիվեն Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները կրկին հանդիպել են Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովի գլխավորած պատվիրակության հետ:


Ըստ Պետքարտուղարության հաղորդագրության՝ ուկրաինական կողմից նշել են, որ Կիևի համար կարևոր է հասնել այնպիսի կարգավորման, որը կապահովի երկրի անկախությունը, ինքնիշխանությունն ու անվտանգությունը:


«Քննարկվել են վերջերս Մոսկվայում ռուսական և ամերիկյան կողմերի հանդիպման արդյունքները և քայլերը, որոնք կարող են հանգեցնել պատերազմի դադարեցմանը։ Անդրադարձ է եղել անվտանգային հնարավոր միջոցառումներին, Ուկրաինայի հետպատերազմյան վերականգնմանը, համատեղ տնտեսական նախաձեռնություններին»,- ասված է հաայտարարության մեջ:


Վաշինգտոնի և Կիևի թիմերը համաձայնել են, որ ցանկացած առաջընթաց կախված է խաղաղության գնալու՝ Ռուսաստանի պատրաստակամությունից։

Leave a Comment