Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում հավաստագիր ստանալու նպատակով լրացվող դիմում հայտարարության մեջ ընտանիքի պարտադիր կազմում տեղի են ունեցել փոփոխություններ։ Մանրամասները ներկայացրել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ԿՍԱԳՀ խորհրդական Գայանե Ղարագյոզյանը։ Iravaban.net-ը տեղեկանում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։
Ըստ փոփոխությունների ներկայում ընտանիքի պարտադիր կազմում այլևս չեն դիտարկվի ընտանիքի այն անդամները, որոնք 23 թվականի սեպտեմբերի 19-ի դրությամբ եղել են անչափահաս, բայց դիմում հայտարարությունը լրացնելիս լրացել է նրանց 18 տարին, ըստ այդմ նրանք այլևս կարող են դիտարկվել որպես առանց ընտանիք կամ առանձին ընտանիքի անդամ։ Պարտադիր չլինելու պայմանը տարածվում է նաև ընտանիքի այն անդամի վրա, ով դատարանի վճռով ճանաչված է անհայտ բացակայող։ Հավաստագիր ստանալու համար անհրաժեշտ է այցելել housing.socservic.am հարթակ և լրացնել առցանց դիմում հայտարարություն ընտանիքի բոլոր անդամների համար։