Փաստաբանները շարունակում են նպաստել ՀՀ֊ում իրավական մշակույթի զարգացմանը, հաղթահարել ծառացող խնդիրները. Սիմոն Բաբայան

ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը շնորհավորական ուղերձ է հղել մասնագիտական տոնի առթիվ։

«Հարգելի՛ գործընկեր,

Այս տարի նշվում է Հայաստանում փաստաբանության 107֊րդ ամյակը:
Ջերմորեն շնորհավորում եմ մասնագիտական տոնի առթիվ:

Ի հեճուկս մեր մասնագիտական համայնքին չշրջանցող մարտահրավերներին և խնդիրներին, անթաքույց ոգևորությամբ ուզում եմ նշել, որ փաստաբանները շարունակում են նպաստել Հայաստանի Հանրապետությունում իրավական մշակույթի զարգացմանը, հաղթահարել ծառացող խնդիրները՝ աչքի ընկնելով բարձր պրոֆեսիանալիզմով, պատվախնդրությամբ և պատասխանատվությամբ:

Փաստաբանի նվիրական առաքելությունը օրենքի գերակայության, արդարության և մարդու իրավունքների պաշտպանության ճանապարհին, բարձրագույն գնահատանքի է արժանի։

Կրկին շնորհավորում եմ՝ մաղթելով մասնագիտական նոր ձեռքբերումներ, վերելքներ և անկոտրում կամք իրավական պետության կերտման դժվարին ճանապարհին», ֊ասված է ուղերձում :

Leave a Comment