Բարաք. Բաքվի և Երևանի միջև համաձայնագրի ստորագրումից հետո հայ-թուրքական սահմանի բացման հույս կհայտնվի

Բարաք. Բաքվի և Երևանի միջև համաձայնագրի ստորագրումից հետո հայ-թուրքական սահմանի բացման հույս կհայտնվի

6 դեկտեմբերի 2025 – 13:07 AMT

PanARMENIAN.Net – Թուրքիայում ԱՄՆ դեսպան և Սիրիայի հարցով հատուկ բանագնաց Թոմ Բարաքն ասել է, որ Բաքվի և Երևանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրումից հետո հայ-թուրքական սահմանի բացման հույս կհայտնվի, հայտնում է «Ազատությունը»։

Նա ընդգծել է, որ Թուրքիան վճռորոշ դեր է խաղում Ադրբեջանի և Հայաստանի համար:

«Եթե մենք ընդլայնենք երթուղին Կասպից ծովից մինչև Միջերկրական ծով, դա թույլ կտա լուծել տարածաշրջանային բոլոր էներգետիկ խնդիրները», – ասել է Բարաքը:

Օգոստոսի 8–ին Սպիտակ տանը կայացած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանը ստորագրվել է համատեղ Հռչակագիր` Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպման արդյունքների մասին:

Վաշինգտոնում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։

Leave a Comment