Փաշինյանը թոկ է ՀՀ-ի վզին, որից պետք է ազատվել․ Քոչարյանի ելույթը՝ կետերով

Այսօր քայքայում են բանակը, անվտանգությունը, արդեն քայքայել են ռազմաքաղաքական դաշնակցությունը․ այսօր աջակիցների հետ հանդիպմանն ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

Քոչարյանի ելույթի առանցքային հատվածները ներկայացնում ենք կետերով․

  • Եթե Հայաստանի Հանրապետության վարչապետը լիներ Թուրքիայի գործակալ, կաներ ճիշտ այն քայլերը, որն այսօր արվում է։
  • Կա 3 տարբերակ՝ կա՛մ երկրի առաջնորդը գործակալ է, կա՛մ տգետ է և մեծամիտ, կա՛մ միտումնավոր է անում։
  • Այսօր քայքայում են բանակը, անվտանգությունը, արդեն քայքայել են ռազմաքաղաքական դաշնակցությունը։
  • Ի՞նչ է արվում այսօր ազգային ինքնության հետ՝ դուք տեսնում եք, հարձակվել են այդ ինքնության ամենից կարևոր բաղադրիչների վրա՝ եկեղեցի, պատմություն և սիմվոլներ։
  • Փաշինյանին ձեռնտու է մի իրավիճակ, երբ ՀՀ-ն մշտական վտանգի առջև պետք է լինի նոր պատերազմ սկսելու դեմ և դա իրեն ձեռք է տալիս  1 պատճառով, որ խաղաղությունն ուղիղ կապվի իր անձի հետ։
  • Փաշինյանը թոկ է ՀՀ-ի վզին, որից պետք է ազատվել, նա պատերազմի վտանգով սարսափի մեջ է պահում մարդկանց։
  • Փաշինյանը փողոցում ժողովուրդ մոբիլիզացնելու ռեսուրս չունի, իր կոչով Վեհարան չեն կարող գրոհել, չունի հնարավորություն, եթե ունենար՝ ԱԱԾ-ի մեթոդով չէր աշխատի եկեղեցու հետ։

 

Leave a Comment