Փաշինյանը օտարերկրյա պետություններում Սփյուռքի գործերի հանձնակատար է նշանակել

Քաղաքականություն

06.12.2025 | 12:53

ՀՀ վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Աբրահամ Կուլաջյանը նշանակվել է օտարերկրյա պետություններում Սփյուռքի գործերի հանձնակատար։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 8-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Աբրահամ Կուլաջյանին նշանակել օտարերկրյա պետություններում Սփյուռքի գործերի հանձնակատար՝ հասարակական հիմունքներով խորհրդականի կարգավիճակով»,- ասված է որոշման մեջ։

Leave a Comment