Պակիստանի և Աֆղանստանի սահմանին կրկին բախումներ են


Պակիստանի և Աֆղանստանի սահմանին կրկին բախումներ են։ Հաղորդվում է, որ աֆղանական և պակիստանյան ուժերը փոխադարձ կրակոցներ են արձակել։ Զոհերի մասին պաշտոնական տեղեկություններ չկան:


 


Էսկալացիայի և արդեն 2 ամիս գործող հրադադարը խախտելու համար կողմերն իրար են մեղադրում:


 


Երկրների միջև հարաբերությունները վատթարացել են հոկտեմբերի 9-ին՝ Քաբուլին Պակիստանի ավիահարվածներից հետո: Իսլամաբադը հայտարարել է, որ թիրախում են եղել «Թալիբան» շարժման առաջնորդներ, ինչին հետևել են սահմանային բախումները:


 


Երկրները հոկտեմբերի 15-ին համաձայնության էին եկել ժամանակավոր հրադադարի մասին։

Դիտումների քանակ2

Leave a Comment